Սպորտ

Թուրքիայի հավաքականի դեմ խաղից առաջ ունենք կորուստ

Թուրքիայի դեմ խաղից առաջ, ցավոք, ունենք կորուստ: Մարզման ժամանակ ստացած վնասվածքի պատճառով Անդրե Չալըշըրը բաց կթողնի 2-3 շաբաթ: Այս մասին հայտնում է ՀՖՖ լրատվության բաժինը։ 

«Մեր պաշտպանը կմնա Հայաստանում` աջակցելու տղաներին կարևոր խաղում։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում Անդրեին»,- ասված է հայտարարությունում։