Սպորտ

«Ուսումնասիրել ենք նրանց, կփորձենք օգտագործել նրանց թույլ կողմերը». Հարոյանը՝ Թուրքիայի հավաքականի մասին

Հայաստանի հավաքականի և ղազախական «Աստանայի» պաշտպան Վարազդատ Հարոյանը նախախաղային ասուլիսում ներկայացրել է, թե ինչ ակնկալիքներ ունի Թուրքիայի հավաքականի հետ խաղից։ 

«Թուրքիան լավ թիմ է, որակով ֆուտբոլիստներով՝ թոփ-լիգաներում խաղացող։ Ուսումնասիրել ենք մրցակցին արդեն երեք օր։ Գիտենք թույլ և ուժեղ կողմերը։ Կփորձենք փակել ուժեղ կողմերը և օգտագործել թույլ կողմերը։ Հուսով ենք՝ կստացվի», - ասել է Հարոյանը։

Ըստ Հայաստանի հավաքականի ավագի՝ բոլորը շատ լավ են տրամադրված այս խաղին։ «Բոլորս էլ գիտենք, թե սա ինչ խաղ է մեզ համար, ամեն ինչ լավ կլինի»։