Սպորտ

«Յուվենտուսը» շատ կարևոր հաղթանակ է տանում «Ինտերի» դեմ խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իտալական Ա սերիայի 27-րդ տուրում միմյանց դեմ մրցեցին «Ինտերն» ու «Յուվենտուսը»։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի նվազագույն հաշվով հաղթանակով (1:0): Միակ գոլը 23-րդ րոպեին խփեց «բյանկոներիների» կիսապաշտպան Ֆիլիպ Կոստիչը։ Հենրիխ Մխիթարյանը փոխարինման մտավ 63-րդ րոպեին:

Այսպիսով «Ինտերը» 50 միավորով նահանջեց 3-րդ տեղ, իսկ «Յուվենտուսը» 41 միավորով 7-րդ տեղում է։