Սպորտ

Երկրպագուները փափուկ խաղալիքներ են նետել խաղադաշտ (լուսանկարներ)

Թուրքական «Բեշիքթաշ» և «Անթալիասփոր» ակումբների երկրպագուները փափուկ խաղալիքներ են նետել ֆուտբոլի խաղադաշտ՝ ի հիշատակ երկրի ուժգին երկրաշարժերի հետևանքով զոհված երեխաների։

Խաղն ընդհատվել է խորհրդանշական 4-րդ րոպեին և 17-րդ վայրկյանին. առաջին ցնցումը Թուրքիայում տեղի է ունեցել փետրվարի 6-ին տեղական ժամանակով 04:17-ին։