Սպորտ

ՊՍԺ-ն 4:3 հաշվով հաղթեց «Լիլ»-ին

Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրի խաղում ՊՍԺ-ն 4:3 հաշվով հաղթեց «Լիլ»-ին։

69-րդ րոպեին փարիզցիները 2:3 հաշվով զիջում էին մրցակիցներին, սակայն վերջնամասում երկու անպատասխան գնդակների շնորհիվ կարողացան հաղթանակ տանել։

Դուբլի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն, ով աչքի ընկավ 11-րդ և 87-րդ րոպեներին, Նեյմարը (17-րդ) և Լիոնել Մեսսին (90+5-ին) նույնպես գնդակն ուղարկեցին մրցակիցների դարպասը։

ՊՍԺ-ն վաստակեց 57 միավոր և շարունակում է վստահորեն գլխավորել Լիգա 1-ում։