Սպորտ

Առաջին անգամ պրոֆեսիոնալ ֆուտբոլում մրցավարը ցույց է տվել «սպիտակ քարտ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պորտուգալիայի կանանց ֆուտբոլի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի՝ «Բենֆիկայի» և «Սպորտինգի» միջև հանդիպման ժամանակ առաջին անգամ պրոֆեսիոնալ ֆուտբոլում մրցավարը ցույց է տվել «սպիտակ քարտ»:

Հունվարի 21-ին կայացած հանդիպումն ավարտվել է «Բենֆիկայի»՝ խոշոր հաշվով հաղթանակով։ 3-0 հաշվի ժամանակ երկու ակումբների բժշկական անձնակազմի ներկայացուցիչները շտապել են խաղադաշտ, որպեսզի օգնեն խաղացողներից մեկին: Արդյունքում խաղի մրցավարը գրպանից հանել է «սպիտակ քարտ»՝ ի նշան երկու բժշկական թիմերի վարպետության:

Մարզադաշտում գտնվող երկրպագուները բուռն ծափահարություններով են արձագանքել մրցավարի ժեստին։

Հիշեցնենք, որ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) սպիտակ քարտով նպատակ ունի բարելավել սպորտային էթիկան ու պրոպագանդել արդար խաղի մասնակիցներին՝ հայտնի դարձնելով նրանց։

Հետևեք մեզ Telegram-ում։