Սպորտ

Խաչանովը տեսախցիկին գրել է՝ «Արցա'խ, ամուր մնա»

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը «Australia Open»-ի մրցաշարի երրորդ շրջանում հաղթել է ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին (6:3, 6:4, 3:6, 7:6)։

Հաղթանակից հետո թենիսիստը մոտեցել է տեսախցիկին և գրել. «Արցա'խ, ամուր մնա»։

Խաչանովն իր կարիերայի ընթացքում առաջին անգամ դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչ։