Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը հնարավոր է անցկացվի Գյումրիում
Սպորտ
16 Հունվարի 2023, 15:51ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անունով մարզահամալիրի շինարարությունից հետո հնարավոր կլինի որոշ մարզաձևերից աշխարհի և Եվրոպայի առաջնություններ անցկացնել։
Նրա խոսքով, այժմ ակտիվ շինարարություն է ընթանում. «Այնտեղ տասնյակից ավելի մարզաձևեր կլինեն, և մենք վերջապես մեր սպորտային մայրաքաղաքում՝ Գյումրիում, կունենանք միջազգային չափանիշներին համապատասխանող դահլիճ՝ 3000 տեղանոց տրիբունայով, որտեղ կկարողանանք անգամ աշխարհի և Եվրոպայի առաջնություններ անցկացնել որոշ մարզաձևերից։ Մարզահամալիրը 2025 թվականին կհանձնեն շահագործման, 2026 թվականին Գյումրիում կանցկացնենք որևէ մարզաձևի Եվրոպայի առաջնություն, հավանական է՝ ըմբշամարտի»։
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն