Սպորտ

«Բարսելոնան» հրաշալի խաղով դառնում է Իսպանիայի Սուպերգավաթի հաղթող (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կատալոնական «Բարսելոնան» Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում մրցեց Մադրիդի «Ռեալի» հետ։ Լարված պայքարում հիմնականում խաղը վերահսկում էին «կապտանռնագույները, որոնք էլ 3-1 հաշվով հաղթեցին սկզբունքային դիմակայունթյունում։ Հրաշալի ֆուտբոլ ցուցադրեց «Բարսելոնայի» 18-ամյա ֆուտբոլիստ Գավին, ով դարձավ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ 

Առաջին խաղակեսի 33-րդ րոպեին Լևանդովսկու փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Գավին։ Խաղակեսի վերջին րոպեին երկրորդ գոլը խփեց Լևանդովսկին։ Երկրորդ խաղակեսի 69-րդ րոպեին Գավիի փոխանցումից հետո խաղի հաշիվը եռապատկեց Պեդրին։ Խաղի վերջին րոպեին Բենզեման դարձավ «Ռեալի» միակ գոլի հեղինակը։

Այսպիսով «Բարսելոնան» իր պատմության մեջ 14-րդ անգամ դարձավ սուպերգավաթակիր․ դա մրցաշարի ռեկորդն է։ «Ռեալը» նման 12 տիտղոս ունի։