Սպորտ

Պաշտոնական. Լուիս Էնրիկեն պաշտոնանկ է արվել Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան «ֆուրիա ռոխայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին հեռացրել է զբաղեցրած պաշտոնից։

«Մենք անկեղծորեն հաջողություն ենք մաղթում Լուիս Էնրիկեին և նրա անձնակազմին իրենց հետագա մասնագիտական ​​նախագծերում: Այս մարզիչը վաստակել է ողջ ֆեդերացիայի սերն ու հիացմունքը»,- գրել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Լուիս Էնրիկեն Իսպանիայի հավաքականը գլխավորել է նախ 2018 թ. հուլիսից մինչև 2019 թ. մարտ։ 2019 թ. մարտին Էնրիկեն անձնական պատճաներով հեռացել է «ֆուրիա ռոխայի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Այդ ընթացքում մասնագետին կարճ ժամանակով փոխարինել է նրա օգնական Ռոբերտո Մորենոն, ինչից հետո Էնրիկեն վերադարձել է իր պաշտոնին, որը զբաղեցնում էր մինչ օրս։

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ում Իսպանիայի հավաքականը հասավ մինչև 1/8 եզրափակիչ՝ այդ փուլում պարտվելով Մարոկկոյի հավաքականին 11 մետրանոց հարվածաշարում։