Գաել Օնդուան բարեգործական աճուրդի է կհանի Ռուսաստանի դրոշով իր կոշիկները
Սպորտ
4 Դեկտեմբերի 2022, 13:11Գաել Օնդուան բարեգործական աճուրդի է կհանի Ռուսաստանի դրոշով իր կոշիկները, որոնցով նա ելույթ է ունեցել Կատարում 2022 թվականի աշխարհի առաջնությանը։
«Իտալիայից և Ֆրանսիայից մի քանի թանգարաններ խնդրեցին ինձ իրենց ուղարկել կոշիկներս: Բայց ես ասացի. «Ոչ, իմ կոշիկները կմնան Ռուսաստանում»:
Հիմա բոլորն ուզում են իմ կոշիկները, բայց դրանք Ռուսաստանում բարեգործական աճուրդի կհանվեն։ Ես նաև ցանկանում եմ, որ դրանք ցուցադրվեն Ռուսաստանի որոշ թանգարաններում, որովհետև ամեն ինչ սկսվեց այնտեղից»,- ասել է Կամերունի հավաքականի կիսապաշտպանը Match TV-ին տված հարցազրույցում:
Ավելի վաղ Նորվեգիայում կոչ էին արել Ռուսաստանի դրոշով խաղակոշիկների համար պատժել Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող միակ ֆուտբոլիստին, ով մասնակցել է 2022 թվականի աշխարհի առաջնությանը, սակայն ՖԻՖԱ-ն դա չարեց։
Հետևեք մեզ Telegram-ում
Նմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն