Սպորտ

Պելեի ինքնազգացողությունը վատացել է, քիմիոթերապիան չի օգնում

Բրազիլացի աշխարհի եռակի չեմպիոն Պելեի ինքնազգացողությունը վատացել է, հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով բրազիլական ԶԼՄ-ներին։

Աղբյուրը հայտնում է, որ 82-ամյա Պելեն այլևս չի արձագանքում քիմիոթերապիային: Համաշխարհային ֆուտբոլի լեգենդին տրամադրվում է միայն պալիատիվ խնամք։ 

Հիշեցնենք, որ Պելեն հոսպիտալացվել էր։ 2022 թվականին նա ևս երկու անգամ հոսպիտալացվել է Ալբերտ Էյնշտեյնի կլինիկա՝ երեք չարորակ ուռուցքների (աղիքներ, լյարդ և թոքեր) և միզուղիների վարակի բուժման հետ կապված միջամտությունների համար։