«Չեմպիոնների գիշեր»․ Կարեն Տոնականյանը ռևանշի հնարավորություն ունի
Սպորտ
29 Նոյեմբերի 2022, 19:50Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան հարթակ է ստեղծում նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների համար՝ ներկայացնելով IBA Pro-ն: Այսուհետև բռնցքամարտիկները պրոֆեսիոնալ մենամարտեր կանցկացնեն հենց բռնցքամարտի միջազգային կառույցի հովանու ներքո:
Ինչպես հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, IBA-ի պրոֆեսիոնալ մենամարտերի շարքը կմեկնարկի դեկտեմբերի 22-ին՝ Աբու Դաբիում «Չեմպիոնների գիշեր» անվանումը ստացած մրցաշարով: Երեկոյի ընթացքում կմենամարտի նաև Եվրոպական խաղերի չեմպիոն Կարեն Տոնականյանը: Մրցակիցը ֆրանսիացի աշխարհի չեմպիոն Սոֆիան Ումիանն է:
2021-ի աշխարհի առաջնությունում այս մարզիկները միմյանց հանդիպել էին 1/8 եզրափակչում: Մենամարտն անավարտ էր մնացել, քանի որ Տոնականյանը մրցակցին հարվածելիս կոտրել էր ձեռքը: Հայ մարզիկը լավ հնարավորություն ունի ռևանշ վերցնելու՝ հատկապես, որ պրոֆեսիոնալ ռինգում արդեն իսկ լավ փորձ է կուտակել:
Նմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն