Հինգշաբթի, 8 Դեկտեմբերի 2022

USD395.39

EUR407.39

RUB5.97

Рус Eng

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչը հրաժարական է ներկայացրել

Սպորտ

25 Նոյեմբերի, 21:59

Գավաթի խաղարկությունում «Գանձասարից» կրած պարտությունից հետո հրաժարական է ներկայացրել «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը։ Քննարկումից հետո հրաժարականն ընդունվել է ակումբի ղեկավարության կողմից։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 

«Մենք ձախողեցինք գավաթային հանդիպումը, ինչի պատասխանատվությունն ամբողջությամբ ինձ վրա եմ վերցնում։ Այդպիսի արդյունքից հետո որոշեցի հրաժարական ներկայացնել։ Շնորհակալություն եմ հայտնում ակումբի նախագահին՝ վստահության համար։ Շնորհակալ եմ նաև մարզչական շտաբիս անդամներին, ֆուտբոլիստներին և ադմինիստրատիվ կազմին՝ համատեղ աշխատանքի համար։ Հուսով եմ՝ «Ալաշկերտն» ապագայում մեծ հաջողությունների կհասնի, քանի որ սա հարազատ ակումբ է ինձ համար»,- նշել է Բարսեղյանն իր հրաժեշտի խոսքում։

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Կարեն Բարսեղյանին կատարած աշխատանքի համար և հաջողություն է մաղթում հետագա կարիերայում։ Մինչև տարեվերջ «Ալաշկերտը» կղեկավարի ակումբի երկրորդ թիմի մարզչական շտաբը։

Արման Գալոյան

Հարսները պատրաստ են նստել, իսկ Սաղաթելյանը՝ վազել

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան