Սպորտ

Հրապարակվել է Ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Իռլանդիայի ընտրանու դեմ խաղում

ՀՖՖ մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հայտավորված են լինելու Ազգերի լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբի 6-րդ տուրի շրջանակում կայանալիք Իռլանդիայի դեմ հանդիպմանը։

Հանդիպմանը հայտավորված են լինելու հետևյալ ֆուտբոլիստները.

Դարպասապահներ – Դավիթ Յուրչենկո, Ստանիսլավ Բուչնև, Արսեն Բեգլարյան

Պաշտպաններ – Վարզդատ Հարոյան, Անդրե Չալըշըր, Ստյոպա Մկրտչյան, Տարոն Ոսկանյան, Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատ, Հրայր Մկոյան, Հակոբ Հակոբյան, Հովհաննես Համբարձումյան, Ժիրայր Մարգարյան

Կիսապաշտպաններ –  Արտակ Գրիգորյան, Խորեն Բայրամյան, Կարեն Մուրադյան, Լուկաս Սելարայան, Էդուարդ Սպերցյան, Հովհաննես Հարությունյան, Արտակ Դաշյան, Վահան Բիչախչյան

Հարձակվողներ – Տիգրան Բարսեղյան, Արթուր Սերոբյան, Ժիրայր Շաղոյան

Հիշեցնենք, որ Իռլանդիա – Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 27-ին` Երևանի ժամանակով 22:45-ից սկսած։