Սպորտ

Ըմբշամարտի ԱԱ․ Մալխաս Ամոյանը սփոփիչ գոտեմարտեր կանցկացնի

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 77 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Մալխաս Ամոյանին հաղթած հունգարացի ըմբիշը տարել է ևս 4 հաղթանակ և հասել եզրափակիչ։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։ 

Դա նշանակում է, որ Ամոյանը սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու հնարավորություն է ստանում և կարող է պայքարել բրոնզե մեդալի համար:

55 կգ քաշային կարգում Ռուդիկ Մկրտչյանին հաղթած ըմբիշը պարտվել է, ուստի Մկրտչյանը լքում է պայքարը: