Սպորտ

Բելգրադում մեկնարկում է ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում սեպտեմբերի 10-18-ը կկայանա ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում մրցավայր են մեկնելու Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ):

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստան հավաքականի կազմում մրցավայր կմեկնեն Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ)։