Սպորտ

Սենեգալցի փորձառու հարձակվող Դամե Դիոպը տեղափոխվել է «Փյունիկ»

«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի: Թիմին է միացել 29-ամյա սենեգալցի հարձակվող Դամե Դիոպը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ Դիոպը նախկինում հանդես է եկել սենեգալյան «Տուրե Կունդայում», մերձմոսկովյան «Խիմկիում», Գյումրիի «Շիրակում», չեխական «Սլավիայում», «Ֆաստավ Զլինում», «Բանիկ Օստրավայում» և թուրքական «Հաթայսփորում»: Նրա վերջին թիմը եղել է չեխական «Չեսկե Բուդեյովիցեն»։

Գյումրիի «Շիրակի» կազմում սենեգալցի հարձակվողը մեկական անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն (2012/13թթ․), գավաթակիր (2011/12թթ․) և սուպերգավաթակիր (2013թ․)։ 2016/17թթ․ մրցաշրջանում նա «Ֆաստավ Զլինի» հետ նվաճել է Չեխիայի գավաթը։ Հայաստանի Բարձագույն խմբի առաջնություններում փորձառու հարձակվողն անցկացրել է 43 խաղ՝ դառնալով 13 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Չեխական «Ֆաստավ Զլինի» կազմում Դամե Դիոպը մասնակցել է Եվրոպա Լիգայի 2017/18թթ․ խաղարկության խմբային փուլի 6 հանդիպումներից 5-ին, որոնցում գրավել է դանիական «Կոպենհագենի» դարպասը։ Դիոպը ժամանակին հանդես է եկել Սենեգալի Մ-17, Մ-20 և Մ-23 տարեկանների հավաքականներում, ինչպես նաև մեկ հանդիպում է անցկացրել Սենեգալի ազգային հավաքականում՝ 2014թ․-ի մայիսին մասնակցելով Կոլումբիայի հավաքականի հետ ընկերական խաղին։