Սպորտ

Էկտոր Բելերինը՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ

Պաշտպան Էկտոր Բելերինը դարձել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ։

27-ամյա իսպանացին խզել է իր պայմանագիրն «Արսենալի» հետ և ազատ գործակալի կարգավիճակով միացել կատալոնական ակումբին։

Նրա պայմանագիրը նախատեսված է մեկ տարով։ Ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 50 մլն եվրո։