Սպորտ

Բարսելոնայում ծեծել են Օբամեյանգին և կողոպտել նրա տունը

«Բարսելոնայի» հարձակվող Պյեր-Էմերին Օբամեյանգը զինված հարձակման է ենթարկվել իր Իսպանիայի տանը: Այս մասին հայտնում է ոստիկանության իր աղբյուրներին հղում կատարելով՝ իսպանական El Pais-ը:

Հարձակումը տեղի է ունեցել օգոստոսի 22-ի գիշերը: Չորս չարագործներ ներխուժել են Օբամեյանգի տուն ու սպառնացել 33-ամյա ֆուտբոլիստին և նրա ընտանիքի անդամներին: Կողոպտիչները ծեծել են խաղացողին և ստիպել բացել զարդերի պահարանը:

Ավելի ուշ նրանք դիմել են փախուստի, իսկ Օբամեյանգի կնոջ հաղորդագրությունից հետո ոստիկանները սկսել են փնտրել նրանց:

Հիշեցնենք, որ Օբամեյանգը «Բարսելոնա» է տեղափոխվել ազատ խաղացողի կարգավիճակով՝ 2022 թվականի հունվարին: Իսպանիայում հարձակվողը 24 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 13 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: