Սպորտ

Իտալիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կներկայացնի 16 բռմնցքամարտիկ

Ավագ տարիք բռնցքամարտի Հայաստանի հավաքականը՝ Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ, ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Ընտրանին նախապատրաստվում է Իտալիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, որին Հայաստանը կմասնակցի 16 մարզիկով՝ 13 տղա և 3 աղջիկ:

Ծաղկաձորյան հավաքը ընտրանին կավարտի սեպտեմբերի 7-ին, որից հետո կմեկնի Հունաստան, որտեղ Հունաստանի, Բուլղարիայի, Վրաստանի և Կիպրոսի հավաքականների հետ համատեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի և կմեկնի Իտալիա: