Սպորտ

ՀՀ վաստակավոր մարզիչ Անդրանիկ Հարոյանին նվիրված 5-րդ հուշամրցաշարի հաղթողները հայտնի են

«Դինամո» մարզադահլիճում ավարտվել է ՀՀ վաստակավոր մարզիչ Անդրանիկ Հարոյանին նվիրված 5-րդ հուշամրցաշարը, որին այս տարի մասնակցել են Հայաստանի և Վրաստանի Մ23 տարեկան ազատ ոճայինները:

Մրցաշարում բոլոր գոտեմարտերում հաղթել ու ոսկե մեդալներ են նվաճել 57 կգ Էդիկ Հարությունյանը, 61 կգ Վրեժ Գևորգյանը, 65 կգ Հրաչյա Մարգարյանը, 70 կգ Նարեկ Հարությունյանը, 74 կգ Թեմուր Բերուաշվիլին, 79 կգ Նարեկ Գրիգորյանը, 86 կգ Եվսեմ Շվելիձեն, 92 կգ Ազատ Կարապետյանը, 97 կգ Հովհաննես Մաղաքյանը և 125 կգ Մարտին Սիմոնյանը: