Սպորտ

Հայտնի են Փյունիկի մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայում

Այսօր կայացավ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը, որի արդյունքներով ձևավորվեցին 8 խմբեր։ Յուրաքանչյուր խմբում ընդգրկված է 4 թիմ։ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում Տիրասպոլի «Շերիֆին» պարտված Հայաստանի չեմպիոն «Փյունիկն» ընգրկվել է Կոնֆերենցիաների լիգայի H խմբում, որում մրցակիցներն են շվեյցարական «Բազելը», Սլովակիայի չեմպիոն «Սլովանը» որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, և Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսը»:

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի խաղերը կանցկացվեն սեպտեմբերի 8-ից նոյեմբերի 3-ը։

A խումբ

1․ Ստամբուլ
2․ Ֆիորենտինա
3․ Հարտս
4․ ՖԱ Ռիգա

B խումբ

1․ Վեսթ Հեմ
2․ Ստյաուա
3․ Անդերլեխտ
4․ Սիլկեբորգ

C խումբ

1․ Վիլյառեալ
2․ Հապոել
3․ Աուստրիա
4․ Լեխ

D խումբ

1․ Պարտիզան
2․ Քյոլն
3․ Նիցա
4․ Սլովացկո

E խումբ

1․ Ալկմար
2․ Ապոլոն Լիմասոլ
3․ Վադուց
4․ Դնեպր

F խումբ

1․ Գենտ
2․ Մոլդե
3․ Շեմրոկ Ռովերս
4․ Յուրգորդեն

G խումբ

1․ Սլավիա
2․ Կլուժ
3․ Սիվասպոր
4․ Բալկանի

H խումբ

1․ Բազել
2․ Սլովան
3․ Ժալգիրիս
4․ Փյունիկ