Դրամատիկ պայքարում «Փյունիկը» պարտվեց «Շերիֆին» և կխաղա Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում
Սպորտ
26 Օգոստոսի 2022, 0:15Օգոստոսի 25-ին Քիշնևում կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Շերիֆ» (Մոլդովա)-«Փյունիկ» պատասխան հանդիպումը։ Ինչպես և թիմերի միջև կայացած երևանյան առաջին խաղում, այս հանդիպման հիմնական ժամանակը ևս ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։
Հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ ևս գոլեր չգրանցվեցին: Հանդիպման ելքը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի միջոցով։ Երկու թիմերն էլ չփայլեցին դիպուկությամբ, սակայն ֆուտբոլային վիճակախաղում բախտը ժպտաց «Շերիֆին»։ «Փյունիկը» 6 մոտեցումներից միայն երկու անգամ կարողացավ գրավել մրցակցի դարպասը։
Ի վերջո՝ 3։2 հաշվով հաղթեց «Շերիֆը» և դուրս եկավ Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլ։ «Փյունիկը» պայքարը շարունակում է Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։
Նմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն