Սպորտ

Հայ և վրացի ըմբիշները Երևանում մրցաշարի կմասնակցեն

Օգոստոսի 26-ին «Դինամո» մարզադահլիճում կկայանա ՀՀ վաստակավոր մարզիչ Անդրանիկ Հարոյանին նվիրված 5-րդ հուշամրցաշարը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան, մրցումներին կմասնակցեն Հայաստանի և Վրաստանի Մ23 տարեկան ազատ ոճայինները:

Նախնական գոտեմարտերի մեկնարկը՝ 11:00-ին է, իսկ բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա 15:00-ին: