Սպորտ

Ռոբերտ Արզումանյանը գլխավորել է «Նոան»

Երևանի «Նոան» այսուհետ կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ Երևանի «Նոան» այսուհետ կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը` Ռոբերտ Արզումանյանը։ 37-ամյա մասնագետի նախորդ անկումբը «Ուրարտուն» էր, որն Արզումանյանը գլխավորում էր 2021 թվականի մարտից մինչև 2022-ի հունիս։ Բարի գալուստ «Նոա» ընտանիք»,- ասված է հայտարարությունում։