Սպորտ

Շախմատի կանանց ԵԱ. 3-րդ տուրը հաջող էր հայ շախմատիստուհիների համար

Պրահայում ընթանում է կանանց շախմատի Եվրոպայի 22-րդ առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Առաջատարների խմբում գտնվող Էլինա Դանիելյանը 3-րդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ սևերով առավելության հասնելով հունգարուհի Ժսոկա Գալի նկատմամբ: Էլինան 3 միավորով վրացի Նանա Ձագնիձեի, լեհ շախմատիստուհիներ Ալեքսանդրա Մալցևսկայայի և Ջոլանտա Զավաձկայի ու ադրբեջանցի Գունայ Մամազադայի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը և Մարիա Գևորգյանը այս տուրում հաղթեցին իրենց մրցակիցներին, իսկ Աննա Սարգսյանը պարտվեց իր մրցախաղում:

Այս տուրից հետո Լիլիթ Մկրտչյանը վաստակել է 2,5 միավոր, Մարիամ Մկրտչյանը և Մարիա Գևորրգյանը՝ 2-ական միավոր, Աննա Սարգսյանն իր ակտիվում ունի 1,5, իսկ Սուսաննա Գաբոյանը՝ 1 միավոր։