Սպորտ

Հարություն Մերդինյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն

Մյունխենում ընթացող մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Մերդինյանը դարձել է չեմպիոն։

Նա Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է նժույգ-թափեր վարժությունից:

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ Հայաստանի հավաքականի անդամ Էրիկ Բաղդասարյանը դարձել է չեմպիոն։