Սպորտ

Կարլսենը հրաժարվել է շախմատային թագի համար խաղից

Ինչպես հաղորդում է chess24 հարթակը, շախմատի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը հայտարարել է, որ չի պաշտպանելու իր տիտղոսը։ Մեկնաբանելով իր որոշումը՝ 31-ամյա գրոսմայստերը հայտարարել է, որ նախկինի պես լավագույնն է լինելու աշխարհում և չի չմտահոգվում տիտղոսների մասին:

Այսպիսով, շախմատային թագի համար մրցելու են ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին և չինացի Դինգ Լիրենը, ով երկրորդ տեղն Է զբաղեցրել հավակնորդների վերջին մրցաշարում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մագնուս Կարլսենը պահանջներ էր ներկայացրել ՖԻԴԵ-ին, թե որ դեպքում կմասնակցի շախմատային թագի մրցավեճին: Նա նաև հայտարարել էր, որ պատրաստ է խաղալ միայն ֆրանսիացի գրոսմայստեր Ալի Ռզա Ֆիրուջայի հետ, սակայն վերջինս վերջին տեղն է գրավել հավակնորդների մրցաշարում: