Չորեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2023

USD400.39

EUR428.83

RUB4.24

Երևան 7 ℃

Рус Eng

Խնդրում եմ և հորդորում, այս փուլում դադարեցրեք այս համատարած տների հավաքագրումը. Վիլեն Գաբրիելյան

Սոցցանցեր

26 Սեպտեմբերի, 10:37

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրելյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Հարգելի ընկերներ, հասկանում եմ, որ երբ ձեզ հետ կապ են հաստատում և օգնություն խնդրում, դուք չեք կարող գոնե չփորձել օգնել, սակայն խնդրում եմ և հորդորում, այս փուլում դադարեցրեք այս համատարած տների հավաքագրումը, Սյունիքի, Վայոց Ձորի և այլ մարզերում մեր բռնի տեղահանված հայրենակիցների համար ժամանակավոր կացարաններ նախատեսված են: 

Ես յուրաքանչյուրիդ հասկանում եմ, բայց քանի որ կա ձեր անձնապես բարի կամքը օգնության ձեռք մեկնելու, այս գործընթացը խաթարվում է և իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, մարդկանց հոսքը դառնում է անկառավարելի, որովհետև մարդիկ հրաժարվում են նրանից ինչը իրենց համար նախատեսված է այս փուլում, լավ իմանալով, որ կան հայրենակիցներ, որոնք պատրաստ են և չեն հրաժարվի օգնության ձեռքը մեկնել: Հասկանում եմ, որ անտրամաբանական կհնչի, բայց դուք ձեր մարդասիրությամբ, պետության բեռը այս փուլում, ոչ թե լիցքաթափում եք, այլ կրկնապատկում:

Հավելեմ նաև, որ ինչ վերաբերվում է օդային միջանցքին երեկվա ողբերկական դեպքից տուժածերի համար, առաջին իսկ րոպեից աշխատանքներ այդ ուղղությամբ տարվում են»:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Ասք փոխզիջումների կողմնակցի, պետական հեղաշրջման ու ոչմիթիզականության մասին

Գոռ Մադոյան

Փակուղու կամ հույսի միջև. ի՞նչ է կատարվում Ուկրաինայում