Տեսակետ

Ո՞վ և ինչու՞ Իլհամին վեցամսյա թայմ-աուտ տվեց. Աթանեսյան

ԼՂՀ ԳԽ նախկին պատգամավոր, հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«2003թ․ Ադրբեջանում մի քանի ամիս անիշխանություն էր։ Հեյդար Ալիևը, մեռած, Քլիվլենդի կլինիկայի սառնարան-դիահերձարանում էր։ Ալիևների տանն էլ նախագահի պաշտոնի համար մեկը մյուսի կոկորդն էին կրծում։ ԼՂ խնդիրը լուծելու ամենահարմար պահն էր։ 

Ո՞վ և ինչու՞ Իլհամին վեցամսյա թայմ-աուտ տվեց, որպեսզի իշխանությանը տիրանա, ջարդի ընդդիմության ողնաշարը, իսկ հետո հրաժարվի հոր բանակցային ժառանգությունից։ Մի հարց էլ է հետաքրքիր․ ինչու՞ Իլհամ Ալիևի հետ բանակցություններ սկսվեցին ոչ թե Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի, այլ՝ Ֆրանսիայի միջնորդությամբ։ 

Հ․Գ․ Հեյդար Ալիևի դիակը Քլիվլենդից Բաքու ռուսական ինքնաթիռով է տեղափոխվել։ ՊԱԿ-ի գեներալի՝ նույնիսկ վերջին «ճամփորդության» գաղտնիքը Մոսկվան իր վրա է վերցրել»։