Տեսակետ

Հայաստանը չպետք է Սիրիայի իր հայրենակիցներին միայնակ թողնի. Բաբաջանյան

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Տեղի ունեցած երկրաշարժը աղետալի հետևանքներ է առաջ բերել հատկապես Սիրիայում, որը գտնվելով միջազգային պատժամիջոցների տակ չունի տուժածներին փրկելու համար անհրաժեշտ տեխնիկա և բժշկական պարագաներ: 
Հայկական սփյուռքի երբեմնի սիրտը համարվող Հալեպն ամենաշատն է տուժել երկրաշարժից: 
Քաղաքացիական պատերազմից ի վեր այս քաղաքում մնացել էին հիմնականում ծերերն ու չքավորները՝ այդ թվում մեր հայրենակից: 
Հայաստանը չի կարող մեր հայրենակիցներին դաժան ցրտի և արհավիրքի պայմաններում միայնակ թողնել: 
Սիրիահայ մեր հայրենակիցներին պետք է առաջին օգնությունը տրամադրելուց հետո առաջարկել տեղափոխվել հայրենիք»: