Տեսակետ

«Երեխաները, որոնց լույս աշխարհ են բերում անմահների մայրերը, կարծես հենց նրանց կողմից ուղարկվեն մեզ»․ Աննա Հակոբյան

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Փոքրիկները Դավիթն ու Տաթևն են, 44-օրյա պատերազմում անմահացած, ժամկետային զինծառայող Նորայր Վարդանյանի քույրիկն ու եղբայրը։ Նրանք 41 օրական են և այսօր մկրտվեցին։ Հարազատները նրանց ծնունդն ու մկրտությունը նշեցին խնջույքով, որին մասնակցելու պատիվ ունեցա։

Երեխաները, որոնց լույս աշխարհ են բերում անմահների մայրերը, կարծես հենց նրանց կողմից ուղարկվեն մեզ։ Այս երեկո ներկաների զուսպ արցունքներն ու անձայն հեկեկոցներն ի վերջո խլացան զուռնա դհոլի հնչյունների տակ»։