Չորեքշաբթի, 7 Դեկտեմբերի 2022

USD395.39

EUR407.39

RUB5.97

Երևան 3 ℃

Рус Eng

Քաղաքացիների եկամուտների հայտարարագրման նախագիծը կառավարությունը համարել է անհետաձգելի և ուղարկել ԱԺ

Սոցցանցեր

19 Նոյեմբերի, 9:52

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ կառավարությունը իր երեկվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մաuին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:


Նախագծերի փաթեթով Հայաստանի Հանրապետությունում ներդրվում է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ:
Կառավարությունը օրենսդրական նախաձեռնությունը համարել է անհետաձգելի և սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով:
Այն կքննարկվի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 5-ի արտահերթ նիստում և դրական եզրակացություն ստանալու դեպքում՝ առաջին ընթերցմամբ կքննարկվի ԱԺ դեկտեմբերի 6-ին մեկնարկող լիագումար նիստում:

Մինչև հանձնաժողովի նիստը կկազմակերպվի աշխատանքային քննարկում, որին կհրավիրվեն նաև անկախ փորձագետներ:

Իսկ առաջին ընթերցումից մինչև երկրորդն ընկած ժամանակահատվածում կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ:
Համակարգը ներդրվելու է 2023 թվականից, փուլային տարբերակով:Առաջին հայտարարագրերը կլրացվեն 2024 թվականի սկզբին:

Նախագծերի փաթեթը և հիմնավորումները ներկայացված են e-gov.am կայքի՝ կառավարության նոյեմբերի 17-ի նիստի օրակարգում (34-րդ կետ)»:

Արման Գալոյան

Հարսները պատրաստ են նստել, իսկ Սաղաթելյանը՝ վազել

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան