Տեսակետ

Հօդս ցնդեց հայ արևմտամետների շրջանառած այն միֆը

Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը «Ֆեյսբուքի» իր էջում գրում է.

«Արդյո՞ք Փաշինյանն ընդդիմանում է միայն Բաքվի օրակարգին, թե՞ նաև ռուսական վերահսկողությանը

«Արտատարածքային միջանցքի մասին խոսք չի կարող լինել»,- ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը: Հօդս ցնդեց հայ արևմտամետների շրջանառած այն միֆը, թե իբրև Ռուսաստանն է միջանցք պարտադրում Հայաստանին:

Առիթ ունեցել եմ ասելու, որ միջանցքային օրակարգի հարցում Բաքուն դաշնակիցներ չունի:

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում խոսք է գնում Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի կապող ճանապարհի մասին՝ ռուսական սահմանապահ ծառայության վերահսկողությամբ:

Բանակցային ճանապարհով Բաքուն ավելին ստանալ չի կարող(դա հաստատում է նաև Օվերչուկը): Բայց արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը հիմա ընդդիմանում է միայն Բաքվի օրակարգին, թե՞ նաև ռուսական վերահսկողությանը: Եթե երկրորդ տարբերակն է, դա արկածախնդրություն է, որը ճանապարհ է բացում ադրբեջանական ագրեսիայի համար»: