Տնտեսական ակտիվության աճի տեմպն արագացել է
Սոցցանցեր
29 Սեպտեմբերի 2022, 11:33ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
- «2022 թվականի հունվար-օգոստոսին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 13.9%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
- Հունվար-օգոստոսին աճի տեմպն արագացել է (հունվար-հուլիսին այն 13.1% էր, հունվար-հունիսին՝ 11.8%):
- Դիտարկվող ժամանակահատվածում արդյունաբերությունն աճել է 9.2%-ով, շինարարությունը՝ 14.2%-ով, ծառայությունները՝ 27.1%-ով, առեւտրաշրջանառությունը՝ 13.6%-ով:
Տարվա առաջին 8 ամիսների տնտեսական դինամիկան թույլ է տալիս ենթադրել, որ 2022 թվականը կփակենք նախատեսվածից բարձր՝ երկնիշ տնտեսական աճով, եւ նախատեսվածից ցածր պարտք / ՀՆԱ հարաբերակցությամբ։ Ինչը թույլ է տալիս 2023 թվականի համար նախատեսել ավելի մեծ հնարավորություններ ընձեռող պետական բյուջե»։
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
RAND
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Արման Գալոյան
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն