Տեսակետ

Հիմա ու՞մ էներգետիկ գործընկերն է Ադրբեջանը

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրում է․

«Ո՞վ է համառորեն ներշնչում, որ էներգետիկ անվտանգության հարցում Ադրբեջանը Եվրամիության համար Ռուսաստանին այլընտրանք է։ 2021թ․ Ռուսաստանը Եվրամիության երկրներ արտահանել է 155 միլիարդ խմ․ գազ։ Ադրբեջանը ներկայումս արտահանում է 12 միլիարդ խմ․ քննարկվում է ծավալները 20 միլիարդ խմ հասցնելու հնարավորությունը։

Այսինքն, լավագույն դեպքում Ադրբեջանը Ռուսաստանի ԵՄ արտահանած գազի մեկ երրորդն անգամ լրացնելու հնարավորություն չունի, եւ դա այլընտրանք չէ։ Ոչ ոք ուշադրություն չի դարձնում, որ Իրանը պատրաստվում է օրական 9 միլիոն խմ․ ծավալի գազ գնել Ռուսաստանից, եւ տարանցումն իրականացնել Ադրբեջանի ենթակառուցվածքներով։ Ընդ որում, Իրանն ինքը բնական գազի մատակարար է, ոչ սպառող։ Հիմա ու՞մ էներգետիկ գործընկերն է Ադրբեջանը»։