2022թ. առաջին 2 ամսվա ընթացքում Վրաստանը Հայաստանից գնել է 251 մլն կՎտժ էլեկտրաէներգիա
Սոցցանցեր
8 Սեպտեմբերի 2022, 21:50Վրացագետ Հասմիկ Մելիքսեթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Հայաստանի և Վրաստանի էներգետիկ շուկայի օպերատորները համաձայնագիր են ստորագրել արտակարգ իրավիճակներում էլեկտրականության մատակարարման մասին։
Թբիլիսիում կայացել է երկու երկրների էներգետիկ ոլորտում համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը, որը գլխավորել են ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը և Վրաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռոմեո Միքաուտաձեն։
Ըստ վրացական կողմի՝ քննարկվել է նաև սևծովյան մալուխի նախագիծը, որի իրականացումից հետո Վրաստանի էներգետիկ համակարգը կապվելու է Ռումինիայի հետ, ինչը նոր հնարավորություն է ստեղծելու Վրաստանից և տարածաշրջանի այլ երկրներից ԵՄ էլեկրտաէներգիայի արտահանման մեծացման համար։
Ուզում եմ նշել, որ թեև Վրաստանը սեփական էլեկտրաէներգիայի արտադրություն ունի, բայց երբեմն էլեկտրաէներգիա է գնում Հայաստանից։ 2022թ. առաջին 2 ամսվա ընթացքում Վրաստանը Հայաստանից գնել է 251 մլն կՎտժ էլեկտրաէներգիա սեփական օգտագործման համար։ 2019-2021թթ. Վրաստանը Հայաստանից էլեկտրաէներգիա չի գնել, իսկ 2018-ին՝ 8 մլն կՎտժ, 2017-ին՝ 127 մլն կՎտժ»։
Նմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն