Տեսակետ

Ձեզ բժշկական միջամտություն է պետք, ոչ թե` քաղաքագիտական

Քաղաքագետ, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ամեն օր մի զարհուրելի, անհնար հիմարություն ես կարդում ու մտածում, որ սա սահմանն է, սրանից ավելի հիմար բան էլ երբեք ոչ ոք չի կարողանա ասել։ Հետո արթնանում ես, Ավետիք Իշխանյանի հերթական հոդվածն է հայտնվում լրահոսիդ վրա, ու հասկանում ես, որ ոչ մի սահման էլ գոյություն չունի։ 
1. Պարոն Իշխանյան, եթե պատմության մեջ բոլորը նույն ապուշությունն են արել, դա ձեր պաշտպանած վերնախավի արածը պակաս ապուշ չի դարձնում։ Գոնե հասկանում ե՞ք՝ ինչ ծիծաղելի վիճակի մեջ եք Ձեզ դրել էդ պնդմամբ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի՝ նոր զիջումներ պահանջելու վտանգին, եթե հայկական կողմը համաձայներ կարգավորման որևէ պլանի, քոմենթներում մի հոդված կդնեմ, կարդացեք։ Հույս չունեմ, որ դա որևէ բան կփոխի, բայց կարդացեք։
2. Ռացիոնալ առաջնորդները միայն իղձերով չեն առաջնորդվում, այլ հնարավորություններով։ Հակառակ դիրքորոշման օգտին խոսելը, ինչը դուք անում եք, չի խոսում հետևողականության ու հայրենասիրության մասին, այլ՝ ուղեղի իսպառ բացակայության։
3. Եթե իրադրություն է փոխվում, ռացիոնալ առաջնորդները հարմարեցնում են իրենց դիրքորոշումներն այդ փոփոխություններին։ Նրանց ասել, որ եթե այսինչ ժամանակ այսինչ բանն ես ասել, հետևաբար չպետք է փոխեիր տեսակետդ՝ ԱՆԿԱԽ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻՑ, նույնպես խոսում է ուղեղի իսպառ բացակայության մասին։ Այո, ես գիտեմ, որ քաղաքական գործիչները հաճախ տեսակետներ են փոխում՝ ըստ իրենց քաղաքական հարմարավետության, ինչը քննադատության արժանի վարքագիծ է։ Սա ակնհայտորեն այդ դեպքը չի։ Իսկ եթե պնդում եք շատերի պես, որ նպատակն ի սկզբանե Արցախը հանձնելն էր, ապա Ձեզ բժշկական միջամտություն է պետք, ոչ թե քաղաքագիտական։ 
Իշխանյանի մյուս հարցերին երևի ճիշտ կլինի, որ Թաթուլ Հակոբյանը պատասխանի»։