Տեսակետ

«Փեթակ» առևտրի կենտրոն տանող ճանապարհը միակողմանի կբացվի. ԱԻՆ խոսնակ

ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

««Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո`  օգոստոսի 14-ից մինչ օրս փակ է Քրիստափորի փողոցի մի հատվածը։ Երեկ «Փեթակ» առևտրի կենտրոնի տնտեսվարողները պահանջում էին հստակ օր ասել` թե երբ կարող են վերադառնալ աշխատանքի։ Տեղեկացնում եմ, որ երեկ Ոստիկանության, Քննչական կոմիտեի և ԱԻՆ պաշտոնյանները քննարկում են ունեցել տնտեսվարողների բարձրացրած հարցերի շուրջ։ Որոշում է կայացվել միակողմանի բացել նշված ճանապարհահատվածը` պահպանելով անվտանգության կանոնները։ Այժմ այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներ»։