Տեսակետ

Աղվան Հովսեփյանն էր վերջինը մտել սպանված դատախազ Հենրիկ Խաչատրյանի աշխատասենյակ

«Հանուն հանրապետության» կուսկացության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Նվաստիս 3,5-ամյա ազատազրկման դատապարտած դատավոր, նույն ինքը՝ Մնացական Մարտիրոսյանի կողմից Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի վերջին փոփոխությունը որոշ մտածումների տեղիք տվեց։
Երբ 1998թ․ օգոստոսի 6-ին իր աշխատասենյակում սպանվեց նախկին գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը, Աղվան Հովսեփյանը, ով աշխատում էր դատախազությունում, բոլոր բացահայտումներն արեց և դարձավ գլխավոր դատախազ: 
Հենց ինքն էր վերջինը մտել Խաչատրյանի աշխատասենյակ, իսկ դուրս գալու վերաբերյալ գրանցամատյանում ոչ մի գրառում չէր արվել։
Այն ժամանակ նշվեց, որ սպանությունը կատարել է տրանսպորտի նախկին դատախազ Արամ Կարապետյանն ու ինքնասպան եղել: Հանրությունը համաձայն էր, որ սպանության հեղինակը դատախազության աշխատակից է, բայց համաձայն չէր, որ ազգանունը Կարապետյան է:
Ոչ ոք չի մոռացել ու չի մոռանալու, որ Աղվան Հովսեփյանի գլխավոր դատախազի պաշտոնում գտնվելու ժամանակ սպանվել են ԱԺ նախագահ, վարչապետ, գլխավոր դատախազ, ԱԺ երկու փոխնախագահներ, ներքին զորքերի հրամանատար, պաշտպանության փոխնախարար, պատգամավորներ: Այս ցանկը կարելի է շարունակել:
2008-ի համազգային շարժումը հոգեխանգարմունք որակած Աղվան Հովսեփյանը անպայման կանգնելու է արդարադատության առաջ։ Մարտի մեկի սպանութունները բացահայտվելու են: Թող որևէ մեկը չկասկածի։ 
Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել, չի  մոռացվելու։ Բոլորը պետք է հիշեն, որ արդարադատությունը մի օր թակելու է իրենց դուռը»: