Տեսակետ

Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունն աճել է 39․2 տոկոսով

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունը 2022 թվականի հունվար-հունիսին կազմել է 307․7 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 39․2 %–ով: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն։ 

2022 թվականի հունվար-հունիսին արտահանումը Հայաստանից Իրան կազմել է 57․9 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 76 %–ով։ Աղբյուրը՝ ՀՀ ԱՎԾ»։