Տեխնէ

«Դուբայում անցկացվող Ապագա նորարարությունների գագաթնաժողովի հայկական պատվիրակության մասնակցությունն արդյունավետ ստացվեց»․ Հակոբ Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

 «Դուբայում անցկացվող Ապագա նորարարությունների գագաթնաժողովի հայկական պատվիրակության մասնակցությունն արդյունավետ ստացվեց․
- ներկայացրեցինք Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորությունները,
- գործընկերների հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք համագործակցել բարձր տեխնոլոգիաների զարգացման ոլորտում,
- հրավերներ փոխանցեցինք գործընկերներին՝ բարձր մակարդակով մասնակցելու Starmus VI միջազգային փառատոնին։
Ստորև ներկայացված է այցի ամփոփումը՝ կարճ տեսահոլովակով»։