Հասարակություն

Այրվել է ավտոմեքենա․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Այրվել է ավտոմեքենա․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 20։05-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալիշկա գյուղի 21-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի բակում կայանած Ford մակնիշի ավտոմեքենայում։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:39-ին, մարվել՝ 21:07-ին: Այրվել է ավտոմեքենան։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի տուն։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական