Հասարակություն

Քարաթափում Կապան քաղաքում

Քարաթափում Կապան քաղաքում

Դեկտեմբերի 9-ին, ժամը 17։04-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Ձորք թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Ձորք թաղամասի մոտակայքում, հարակից ժայռից տեղի է ունեցել քարաթափում (մոտ 0.5 խմ)։

Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են թափված քարերը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական