Հասարակություն

Խաղաղության գործընթացն անցնում ենք աշխարհի թիվ մեկ պետության հետ․ Պապոյան

Խաղաղության գործընթացն անցնում ենք աշխարհի թիվ մեկ պետության հետ․ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 8-ին մասնակցել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (AmCham) կողմից կազմակերպված միջոցառմանը։ Պապոյանն իր ելույթում ընդգծել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնության կարևորությունը, նշելով, որ այն վերաբերում է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, հաղորդակցությունների բացմանը, այլև նոր հնարավորություններ է ստեղծում ամբողջ տարածաշրջանի համար։

«Մենք ուրախ ենք արձանագրել, որ խաղաղության գործընթացն անցնում ենք աշխարհի թիվ մեկ տնտեսության, թիվ մեկ պետության՝ Միացյալ Նահանգների հետ։ Համատեղ խոշոր նախագծեր ենք իրականացնում, մասնավորապես՝ TRIPP նախաձեռնությունը, որը մեզ հնարավորություն է տալիս խոսել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական հարաբերություններում բացվող բոլորովին նոր հորիզոնների ու հնարավորությունների մասին»,- նշել է Պապոյանը։

Նախարարն անդրադաձել է նաև «Խաղաղության խաչմերուկը» նախաձեռնությանը։ Հանդիպման ընթացքում ելույթով հանդես է եկել նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը,
ներկայացնելով՝ երկկողմ տնտեսական համագործակցությանը և ինստիտուցիոնալ զարգացմանը նպաստող ռազմավարական ուղղությունները և առաջնահերթությունները։

Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Անուշիկ Ավետյանը, «Enterprise Armenia»-ի տնօրեն Գոհար Աբաջյանը, դիվանագիտական կառույցների և միջազգային կազմակերպությունների պատվիրակներ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական