Հասարակություն

Նոր սահմանափակումներ ԵԱՏՄ տրանսպորտային երթուղիներում

Նոր սահմանափակումներ ԵԱՏՄ տրանսպորտային երթուղիներում

Նախագծով սահմանվում են Եվրասիական տրանսպորտային միջանցքներում եւ երթուղիներում ներառված անդամ պետությունների ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածները, սռնիներով բեռնվածությունն ու չափսերը: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նոյեմբերի 24-ին հրավիրված ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ` քննարկման ներկայացնելով «Եվրասիական տրանսպորտային միջանցքներում ներառված` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնիների բեռնվածքի եւ եզրաչափերի մասինե համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Համաձայնագրի կիրարկմամբ ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնելիս անդամ պետությունները պետք է ձգտեն ապահովել, որպեսզի տրանսպորտային միջոցների չափսերն ու զանգվածները, ինչպես նաեւ մեկ սռնու կամ սռնիների խմբի զանգվածները չգերազանցեն hամաձայնագրով եւ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված արժեքները:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից փաթեթով:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի խոսքով առաջին ընթերցումից հետո եղել է մեկ տեխնիկական բնույթի փոփոխություն:

Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ԵԱՏՄ «Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին» արձանագրությամբ ԵԱՏՄ անդամ պետություններից մեկի տարածքում գրանցված փոխադրողների կողմից ԵԱՏՄ այլ անդամ պետության տարածքում գտնվող կետերի միջեւ բեռների ավտոմոբիլային փոխադրումների իրականացման փուլային ազատականացման՝ 2016 թվականից մինչեւ 2025 թվականն ընկած ժամանակահատվածի համար ծրագրի կատարման ապահովմամբ:

Օրենսդրական փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկումը՝ այստեղ:

Քննարկված նախագծերը ստացել են դրական եզրակացություն:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական