Հասարակություն

Հիմնանորոգվում է Հայանիստից Արմավիրի մարզ տանող ճանապարհահատվածի փլուզված կամուրջը

Հիմնանորոգվում է Հայանիստից Արմավիրի մարզ տանող ճանապարհահատվածի փլուզված կամուրջը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է Արարատի մարզի Հայանիստ գյուղից դեպի Արմավիրի մարզ տանող ճանապարհահատվածում փլուզված կամուրջը։

Կապալառու կազմակերպության կողմից արդեն կատարվել են քանդման աշխատանքները։ Շինհրապարակ են բերվում կամրջի կոնստրուկցիոն տարրերը՝ նոր հեծաններ, մայթեր և այլն։ Ընդ որում, նոր հեծաններն ունենալու են ավելի մեծ կրողունակություն, քան նախկին հեծանները։ Նոր կամրջի կառուցման աշխատանքներն ընթանում են մեծ տեմպերով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական