Հասարակություն

Բախվել են թիվ 14 երթուղին սպասարկող ավտոբուսը և Opel Astra-ն․ կա 5 վիրավոր

Բախվել են թիվ 14 երթուղին սպասարկող ավտոբուսը և Opel Astra-ն․ կա 5 վիրավոր

Նոյեմբերի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտայում՝ Սասունցի Դավթի հրապարակում, բախվել են 44-ամյա Արման Հ․-ի վարած թիվ 14 երթուղին սպասարկող Higer մակնիշի ավտոբուսը և 54-ամյա Հովհաննես Վարդանյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենան։ 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 մարդ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, 1-ը՝ «Մուրացան» հիվանդանոցային համալիր։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը: 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական