«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացնում է Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 5-11-ը (2025թ.)
«Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
- Կենտրոնում՝ նոյեմբերի 6-11-ը,
- Արաբկիրում՝ նոյեմբերի 5-8-ը և 11-ին,
- Նոր Նորքում՝ նոյեմբերի 8-ին,
- Շենգավիթում՝ նոյեմբերի 13-ին։
Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։